top of page

Հիմնական պայմաններ

Այստեղ ներկայացված են zealsocks.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման եւ այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։ Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (օֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այս պայմանները կարող են թարմացվել zealsocsk.am-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:
 
1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում պատվեր կատարելը:
1.2. Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք իր` (zealsocks.am-ի) և իր հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։ 

2. Վճարման պայմաններ
 
2.1. Վճարման պարտականությունն առաջանում է zealsocks.am կայքի միջոցով ապրանքի պատվերի դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ է պատվիրատուն նախընտրում ստանալ պատվերը
2.2. Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Առաքում և վճարում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 1-ը։
2.3. Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում պատվերը ստանալու պահին: Պատվիրատուն առաքչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:
2.4. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
2.5. Բանկային փոխանցմամբ գնում կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք։
 
3. Առաքման պայմաններ
 
3.1. Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր` ժամը 10:00-20:00-ը: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:
3.2. Առաքման եղանակները և գնային քաղաքականությունը նշված են zealsocks.am կայքի «Առաքում և վճարում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 1-ը։
3.3. Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվերի արժեքի չափից:
3.4. Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով: 
 
4. Փոխանակումն ու վերադարձը
 
4.1. Պատվիրված ապրանքների եւ ծառայությունների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են ՀՀ Սպառողների իրավունքների մասին օրենքի դրույթների տառին եւ ոգուն համապատասխան։
 
5. Մտավոր սեփականության իրավունքները
 
5.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ zealsocks.am կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչգրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են zealsocks.am-ին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:
5.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

6. Տվյալների գաղտնիությունը
 
6.1. zealsocks.am-ը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման եւ սպասարկամն որակի բարելավման նպատակով եւ դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության օրենքով» նախատեսված դեպքերում։
 
7. Վեճերի լուծման կարգը
 
7.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը կարող են լուծվել արտադատական կարգով՝ բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

 

bottom of page